Ամենայն Հայոց Կաթողիկոսը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կոչ է անում

PanARMENIAN.Net - «Մենք պետք է ապրենք որպես հարեւաններ` կողք- կողքի, աջակցելով միմյանց: Եւ դա կարող է լավ պտուղներ բերել, սակայն միայն խաղաղության եւ կայունության պահպանության դեպքում»,- հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգային 2-րդը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է կրոնական առաջնորդների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին հոգեւոր առաջնորդների հանդիպումները կազմակերպվում էին պատրիարք Ալեքսիյ 2-րդի նախաձեռնությամբ:



«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեի հետ մենք հանդիպել ենք հինգ կամ վեց անգամ: Այդ հանդիպումների նպատակն էր` միջավայր ստեղծել, որտեղ պետական այրերը կկարողանան քննարկել խնդիրներն ու փոխհամաձայնություն գտնել»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրում է «Իզվեստիյա» թերթը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---