Սիրիայում վերականգնվել է դեղագործական արտադրությունը![]() 24 հուլիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում վերականգնվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը՝ դեղագործական արտադրությունը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ, Հալեպի գործարաններից մեկում արդեն վերսկսել են վիտամինների և քսուկների թողարկումը: Երկիրը դեղորայքի խիստ անհրաժեշտություն ունի ոչ միայն պատերազմի, այլև՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքով: Դեղագործական այդ գործարանը Հալեպն ազատագրելուց հետո առաջին բացվածներից մեկն է: Այն աշխատում է ամբողջ հզորությամբ, քանի որ դեղորայքն այժմ երկրում ամենաանհրաժեշտ արտադրանքն է: «Մեր դեղերը սպառվում են ինչպես տաք կարկանդակներ: Մեր արտադրանքը լավն է, այդ պատճառով ամբողջ Սիրիան դրա կարիքը զգում է»,- ասել է գործարանի աշխատակիցը: Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: 2016-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |