Սիրիայում վերականգնվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը՝ դեղագործական արտադրությունը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Հալեպի գործարաններից մեկում արդեն վերսկսել են վիտամինների և քսուկների թողարկումը: Երկիրը դեղորայքի խիստ անհրաժեշտություն ունի ոչ միայն պատերազմի, այլև՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքով:
Դեղագործական այդ գործարանը Հալեպն ազատագրելուց հետո առաջին բացվածներից մեկն է: Այն աշխատում է ամբողջ հզորությամբ, քանի որ դեղորայքն այժմ երկրում ամենաանհրաժեշտ արտադրանքն է:
«Մեր դեղերը սպառվում են ինչպես տաք կարկանդակներ: Մեր արտադրանքը լավն է, այդ պատճառով ամբողջ Սիրիան դրա կարիքը զգում է»,- ասել է գործարանի աշխատակիցը:
Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: 2016-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: