Օգոստոսի 21-ին մահացած գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ: