«Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կիսվել է ընթացիկ խաղաշրջանից իր ակնկալիքներով` համոզմունք հայտնելով, որ ընթացքում իրեն լավագույնս կդրսևորի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Կարծում եմ, այս խաղաշրջանը Մխիթարյանինն է լինելու… մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ նա ուրիշների պես հնչեղ անուն չունի», - ասել է նա:
«Միգուցե դա այն պատճառով է, որ նա փոքր երկրից է, բայց այս տարի նա ցույց կտա իր խաղային որակներն ու կստանա այն ճանաչումը, որին արժանի է», - նշել է Իբրահիմովիչը:
«Կամ էլ` նա ինձ գոլային փոխանցումներ չի ապահովի, ու չի խաղա», - կատակել է շվեդ հարձակվողը:
Նա նշել է, որ Մխիթարյանը դժվարություններ է ունեցել, երբ նոր էր տեղափոխվել ՄՅՈւ, սակայն ընթացիկ խաղաշրջանը հայ ֆուտբոլիստը, ըստ Իբրահիմովիչի, հիանալի է սկսել:
Մխիթարյանն ԱՊԼ ընթացիկ խաղաշրջանում 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: