6 սեպտեմբերի 2017 - 18:43 AMT
Ադրբեջանում արգելափակել են OCCRP-ն

Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) կազմակերպության կայքն Ադրբեջանում արգելափակել են «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննության հրապարակումից հետո։

Ինչպես հայտնում է Meydan TV-ն, կայքն արգելափակել են ադրբեջանական իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե երկրից մոտ 3 մլրդ դոլար դուրս բերելու ու եվրոպացի պաշտոնյաներին որպես կաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկատվություններ տարածելու մեջ մեղավոր է հայկական լոբին ու Սորոսը։

OCCRP համահիմնադիր Դրյու Սելիվանը՝ մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ կայքի արգելափակումը չի խանգարի Ադրբեջանում հետաքննության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը։