31 հունվարի 2008 - 18:43 AMT
Վարդան Օսկանյանն ու ԵԽԽՎ դիտորդները քննարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին:
ԵԽԽՎ պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից: Նախարար Օսկանյանը մեծ կարեւորություն տվեց դիտորդական առաքելության աշխատանքին: Նա պարզաբանումներ արեց երկքաղաքացիության մասին օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Նախարարը նաեւ հույս հայտնեց, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականները առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: