14 սեպտեմբերի 2017 - 19:48 AMT
Զյուգանով․ ՀՀ-ում հակառուսական ուժերին ակտիվանալ թույլ չենք տա

ՌԴ-ն թուլ չի տա ակտիվանալ Հայաստանում հակառուսական ուժերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» կոնֆերանսի ընթացքում։

«ՌԴ-ից երես թեքող բոլոր երկրների մոտ վատ իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանն ու հայ ժողովուրդը դա լավ են հասկանում։ Մոսկվայում էլ մարդիկ կան, ովքեր ամերիկյան շվիի տակ են պարում։ Այս մարդիկ չեն ծառայում ՌԴ-ին, այլ անում են ամենն իրավիճակն ապակայունացնելու համար։ Չպետք է թուլ տալ այդ ուժերին ծավալվել ՀՀ-ում, մենք դա թուլ չենք տա», - մեջբերում է նրա խոսքերը haqqin.az-ը։

Նա նաև նշել է, որ չի տեսնում ԼՂՀ հարցի լուծումն առանց ՌԴ հետ համագործակցության ու ընդգծել է, որ խաղաղ բանակցությունների կողմնակից է։