26 սեպտեմբերի 2017 - 11:15 AMT
BBC. Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում

Վանաձորում գտնվող մանկական խաղահրապարակում անսովոր հյուր է հայտնվել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ճիշտ է ստվարաթղթից պատրաստված: Այս մասին գրում է BBC-ին:

Ըստ խաղահրապարակի սեփականատեր Տիգրան Ստեփանյանի, ՌԴ նախագահի պատկերը հատկապես գրավում է զբոսաշրջիկներին: «Մարդիկ գալիս են, լուսանկարվում: Եվ երեխաները, և մեծահասակները: Նույնիսկ օտարերկրացիները, վերջերս զբոսաշրջիկներ կային Իտալիայից: Բոլորն են ցանկանում լուսանկարվել Պուտինի հետ»,-ասում է Տիգրանը:

Ստվարաթղթից պատրաստված նախագահի ֆիգուրի գաղափարը Տիգրանի մոտ առաջացավ դեռ 1990-ականներին: Այն ժամանակ նա ապրում էր Մոսկվայում և 25 ռուբլով Արբատում լուսանկարվեց Գոռբաչովի ֆիգուրի հետ: «Մարդիկ դրանով փող էին վաստակում: Ես էլ մտածեցի, որ ինչու ես էլ այդպես չանեմ»,-պատմել է Տիգրանը:

Նախկինում Պուտինի կողքին կանգնած էր նաև ԱՄՆ նախկիօն նախագահ Բարաք Օբամայի պատկերը: Սակայն, մի օր մի քանի գինովցած վանաձորցիներ մեղադրեցին Օբամային դրամի փոխարժեքի անկման մեջ և պատռեցին ԱՄՆ ստվարաթղթե նախագահին, ասվում է հոդվածում:

Այժմ Պուտինի խաղահրապարակում ընկերակցում է միայն Գայլը «Դե սպասիր» մուլտֆիլմից: