«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահանջում է, որ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկեն՝ տարեկան 25 մլն եվրոյից հասցնելով 40 մլն եվրոյի:
Պորտուգալացին ցանկանում է ստանալ այնքան, որքան ստանում են Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում, այսինքն՝ տարեկան 30-40 մլն եվրո հարկերը մուծելուց հետո, գրում է evrosport-ը AS-ի վրա հղումով:
Ներկա դրությամբ Ռոնալդուի մաքուր աշխատավարձը կազմում է 21 մլն եվրո: «Ռեալը» պատրաստ է թիմի առաջատարի աշխատավարձը հասցնել 25 մլն եվրոյի: Ռոնալդուի պայմանագիրը գործող է համարվում մինչև 2021թ.:
Ըստ Football Leaks-ի, Նեյմարը «ՊՍԺ»-ում տարեկան մոտ 37 մլն եվրո է ստանում: