18 հոկտեմբերի 2017 - 17:36 AMT
Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում. Նրան կհուղարկավորեն Մոսկվայում

Հայտնի գործարար և մեծ բարերար Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայում գտնվող գաղութում: Նրա դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանն ասել է, որ հայրը գաղութում մի քանի անգամ սրտի կաթված է տարել, հոկտեմբերի լույս 18-ի գիշերը նրա վիճակը վատթարացել է և նա վախճանվել է:

Հոկտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, որը քննելու էր Հայրապետյանի փաստաբանների բողոքարկման դիմումը, գրում է Kavkaz-uzel:

Բարերարի դուստրը հայտնել է նաև, որ նա կհուղարկավորվի Մոսկվայում, ծնողների կողքին, իր կամքին համաձայն:

Մորդովիայի դատարանը բազմիցս է մերժել առողջական վիճակով Լևոն Հայրապետյանին վաղաժամ ազատելու դիմումները: 2016-ին Հայրապետյանը դատապարտվեց խարդախության և դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 դոլար շորթելու մեղադրանքով՝ չնայած նրա մեղքի ուղիղ ապացույցների բացակայությանը: