19 հոկտեմբերի 2017 - 10:37 AMT
Թանկյանը ներկայացրել է նոր երգի 7 նոտա. Շարունակողը $5000 մրցանակի կհավակնի

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ով ավարտի նոր ստեղծագործությունը 5.000 դոլար մրցանակի կհավակնի: Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ներկայացներով նոր ստեղծագործության առաջին 7 նոտան:

Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։

«Բարեկամներ, տալիս եմ ձեզ նոր երգի առաջին 7 նոտաները: Կարո՞ղ եք այն ավարտել: Ընդունեք մարտահրավերը և ներկայացրեք և Creative Armenia-ի սահմանած 5000 դոլար մրցանակը ստանալու հնարավորություն կունենաք»,-ասվում է գրառման մեջ:

Ստեղծագործությունը պետք է ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը: