«Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոստովանել է, որ կարող է փոխել ակումբը 2019-ին պայմանագրի ժամկետը սպառվելուն պես:
«5-6 օտարերկրյա ակումբ է հետաքրքրվում ինձանով: 2019-ի մայիսի 31-ին ես 30 տարեկան կդառնամ: Դա իմ վերջին մեծ պայմանագիրը կլինի և ինչ-որ նոր բան փորձելու վերջին շանսը: Ազնիվ կլինեմ՝ չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ: Այս պահին ես երջանիկ եմ Դորտմունդում և չեմ մտածում, թե ինչ է լինելու 2019-ից հետո: Սակայն, ժամանակը կգա, ես հանգիստ կնստեմ ու որոշում կկայացնեմ»,-ասել է Ռոյսը, հայտնում է eurosport-ը գերմանական GO-ի վրա հղումով:
Ռոյսով են հետաքրքվում «ՄՅՈւ»-ն և «Արսենալը»: Ռոյսը «Բորուսիայի» կազմում է 2012-ից: Նա դարձել է Գերմանիայի Գավաթի և 2 Սուպերգավաթի հաղթղ, 189 հանդիպման է մասնակցել և 89 գոլ խփել: