«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ վնասվածքից հետո խաղադաշտ դուրս կգա նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի ջրի վրայով քայլել:
36-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծունկը բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում: Նա մտադիր է վերադառնալ խաղադաշտ մինչև 2017-ի ավարտը:
«Երբ ես վնասվածք ստացա, ես մի նպատակ ունեի՝ վերադառնալ, ֆուտբոլ խաղալ: Ես նույնը կլինեմ, կաղալով չեմ վերադառնա, ես խաղադաշտ դուրս կգամ այնպես, ինչպես ես եմ ուզում: Եթե հարկ լինի ջրի վրայով քայլել, ես դա կանեմ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն Sky Sports-ի վրա հղումով::
2017-ի օգոստոսին Իբրահիմովիչը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ մեկամյա պայմանագիր կնքելով: 2016/17 խաղաշրջանում նա թիմի կազմում 46 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, 28 գոլի հեղինակ դարձել և ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկուն:
Ըստ Աստվածաշնչի, ջրի վրայով քայլելը Հիսուս Քրիստոսի հրաշագործություններից մեկն է: