Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):
Համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 31-ին ՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: