Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում հայտնի փաստաբան Յալչին Իմանովի լիազորությունների դադարեցումը, որն այն սակավաթիվ փաստաբաններից է, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների շահերը:
Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը ստեղծվել է 2014-ի հոկտեմբերին ադրբեջանցի մի խումբ նախկին քաղբանտարկյալների կողմից:
Ըստ կենտրոնի, այդ քայլը վկայում է, որ դատարաններում իրավաբանական ներկայացվածության սահմանափակումն Ադրբեջանում ուղղված է քաղաքացիների իրավական պաշտպանության թուլացմանը, գրում է Contact.az-ը:
Կենտրոնի ղեկավար Էլշան Գասանովը նշել է, որ հենց Փաստաբանների կոլեգիան է հեռացնում իշխանություններին չգոհացնող փաստաբաններին՝ նշելով, որ նախկինում փաստաբանի լիազորություններից են զրկվել Ալաիֆ Հասանովը, Ասլան Իսմայլովը, Հալիդ Բագիրովը, Էլչին Նամազովը և այլոք: Իսկ փաստաբան Ալիաբբաս Ռուստամովը ձերբակալավել է անհիմն մեղադրանքով:
Կենտրոնը նշում է նաև, որ Ադրբեջանի Մամուլի խորհրդի միջոցով ճնշում է գործադրվում մամուլի հանդեպ, մասնավորապես, սև ցուցակում են հայտնվում քաղբանտարկյալների իրավունքների խախտումները լուսաբանող կայքերը: Նշվում է, որ առանց դատարանի որոշման, միայն վերոնշյալ Խորհրդի հանձնարարականով, տասնյակ կայքեր են արգելափակվել: