Իտալական Elitaliana ընկերությունը ցանկանում է շահագործել Հայաստանում իր ուղղաթիռները՝ դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, ինչպես նաև զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր և այլ նպատակներով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հողորդմամբ, ընկերության ներկայացուցիչները քննարկել են ծրագրերը նախարար Վահան Մարտիրոսյանի հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումից հետո երկկողմ քննարկումները կշարունակվեն շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ՝ 2017-ի հոկտեմբերին, իտալական ընկերությունը ցանկություն էր հայտնել ուղղաթիռներով ծառայություններ մատուցել Հայաստանում: Հարցը քննարկվել էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Ջուլիվիի գլխավորած պատվիրակության միջև: ՔԱԳՎ պետն պատրաստակամություն էր հայտնել՝ աջակցել հետագա աշխատանքների կատարմանը:
Elitaliana ընկերությունը հիմնվել է 1964թ.-ին։