Մինչև 2030 թվականը աշխարհում 800 մլն մարդ կկորցնի աշխատանքը և կփոխարինվի ռոբոտացված համակարգերով, այս մասին գրում է BBC-ն:
McKinsey համաշխարհային ինստիտուտի՝ 46 երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում համաշխարհային աշխատուժի մեկ հինգերորդը կազմելու են ռոբոտները: ԱՄՆ-ում և Գերմանիայում ռոբոտացված համակարգերը կփոխարինեն աշխատուժի մեկ երրորդին, իսկ Հնդկաստանում 9%-ին:
Ինստիտուտն ուսումնասիրել է մոտ 800 աշխատատեսակ. ռոբոտացված համակարգերով կփոխարինվեն հաշվապահները, անշարժ գույքի գործակալները և գրասենյակային մի շարք աշխատողներ: Համեմատաբար քիչ խոցելի են բժիշկները, ուսուցիչները, իրավաբանները, բարմենները, դայակները, այգեպանները:
Հետազոտության համաձայն, զարգացող երկրներում կաճի բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը, քանի որ բուհական կրթություն չպահանջող աշխատանքները մեծ մասամբ կվստահվեն ռոբոտներին: