ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պահանջով 10 անգամ և մեկ անգամ ՀՅԴ-ի պահանջով հայտարարվել է 20 րոպե ընդմիջում: Պատճառը «Ելք» խմբակցության՝ ՀՀԿ-ի հետ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ ծագած թեժ հակասությունն էր:
ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս սահմանադրական օրենքների քվեարկության ժամանակ 20 րոպե ընդմիջում վերցնել:
PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչու և ինչպես թեժացան խորհրդարանական կրքերը:
Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մթնոլորտը լարվեց, երբ քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է նախագծին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց «Ծառուկյան» խմբակցությանը և նախագծին դեմ բոլոր պատգամավորներին չմասնակցել քվեարկությանը, և քվորում չլինելու պատճառով խոչընդոտել նախագծի ընդունումը:
Նախագիծն այնուամենայնիվ դրվեց քվեարկության և չընդունվեց 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ընդդիմությունը ծափահարեց: Պարզվում է՝ չէր կարողացել քվեարկել ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը, ում և բացակայող Արփինե Հովհաննիսյանի ձայները գումարվեցին, և նախագիծը հավաքելով անցողիկ ձայներ, ընդունվեց 63 կողմով:
ՀՀԿ-ական Մախմուդյանը բացատրեց, որ կոճակը չի աշխատել, այդ իսկ պատճառով էլ չէր կարողացել քվեարկել, ևս մեկ անգամ հայտարարեց, որ կողմ է նախագծին:«Ելք»-ի պատգամավորները սկսեցին գոռգոռալ տեղից:
Արա Բաբլոյանն ասաց , որ Արփինե Հովհաննիսյանը բացակա է, բայց իր ձայնի իրավունքը փոխանցել էփաստաթղթով:
«Ելք»-ը հայտարարեց՝ որոշումը չի ընդունվել, քվեարկությունը օրինական չէ:
Արա Բաբլոյանը հորդորեց շարունակել քվեարկությունը` հայտարարելով որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, և հաջորդ հարցը դրվեց քվեարկության:
«Ելք»–ի պատգամավորները սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին:
«Ելքը» լքեց նիստերի դահլիճը:
«Գնում են, բարի ճանապարհ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Դեկտեմբերի 21-ին ԱԺ վերջին արտահերթ նիստը մեկնարկեց նախագծի շուրջ նախօրեին տեղի ունեցած միջադեպի քննարկմամբ:
«Ելք» խմբակցության մի շարք պատգամավորներ հանդես եկան քննադատող ելությոներով: Տեսնելով, որ ԱԺ մեծամասնությունը տեղի չի տալիս նախագծի վերաբերյալ իրենց պնդումներին, ձգձգեց քվեարկությունն 10 անգամ:
Վերջին 11-րդ ընդմիջումը պահանջեցՀՅԴ-ն:
Վարման կարգով ձայն խնդրեց գեներալ, ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Ալո... Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի է, Նիկոլ ջան, ապրես, վաղուց էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչև ժամը վեցն ա, ինչի՞ ենք կռվում՝ չգիտեմ:
Պատգամավորի ելույթից հետո պատգամավորների մի մասը ծափահարեց:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանըհայտարարեց փակված:
Հնչեց ՀՀ օրհներգը: