1 մարտի 2008 - 20:00 AMT
Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի
Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խորհրդատվություններ են անցնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: «Եթե չհաջողվի ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ համաձայնության հասնել, անմիջապես կհայտարարվի եւ կսկսի գործել Արտակարգ դրություն»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ հավելել է, որ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցները սկսել են ոտնձգություններ իրականացնել մասնավոր եւ պետական սեփականության նկատմամբ, ինչը, ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի, անթույլատրելի է: