ԱՄՆ սցենարիստների գիլդիան հրապարակել է WGA Awards ամենամյա կինոմրցանակի դափնեկիրների անունները: Լավագույն սցենարի համար մրցանակ է ստացել Ջորդան Փիլի «Հեռու» սարսափ ֆիլմը:
«Հեռուն» պատմում է սևամորթ լուսանկարչի ծանոթության մասին նրա սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների հետ: Այցը վերածվում է գոյատևման պայքարի, երբ պարզվում է, որ «բարձրաշխարհիկ» ծնողները ծայրահեղ ռասիստներ են: Ֆիլմը դարձել է 2017-ի ամենապահանջված կինոնկարը Rotten Tomatoes-ի վարկածով:
Լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակը շնորհվել է «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմին: 17-ամյա իտալացի միասեռականի և երիտասարդ ամերիկացի գիտնականի հարաբերությունների մասին դրաման հիմնված է Անդրե Ասիմանի համանուն վեպի վրա: Ֆիլմը դեկտեմբերին ճանաչվեց 2017-ի լավագույն ֆիլմ, գրում է Lenta.ru-ն:
Երկու ֆիլմն էլ հավակնում է «Օսկարի»:
Սցենարիստները նշել են նաև «Սպասուհու պատմածը» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվել «Դրամատիկ սերիալի լավագույն սցենար» անվանակարգում: «Փոխնախագահը» հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում: