13 փետրվարի 2018 - 17:23 AMT
Օլիմպիադայում դոպինգի կիրառման առաջին դեպքն է հայտնաբերվել

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնաբերվել է հակախթանիչային կանոնների խախտման առաջին դեպքը: Փետրվարի 13-ին Մարզական բողոքարկման դատարանը (CAS) հայտնել է մրցումներից ճապոնացի մարզիկ Քեյ Սայտոյին հեռացնելու մասին, որը հայտագրված էր որպես պահուստային տղամարդկանց մրցավազքում:

21 տարեկան մարզիկի մոտ հայտնաբերվել է արգելված նյութ, որը բարելավում է թոքերի աշխատանքը և օգնում է հեռացնել օրգանիզմից այլ արգելված նյութերի տարրերը: Ըստ ճապոնական պատվիրակության, Սայտոն արդեն հեռացել է օլիմպիական ավանից, գրում է Deutsche Welle-ն:

Ինքը մարզիկը հերքում է արգելված դեղամիջոցների օգտագործումը:

Օլիմպիական խաղերն անցնում են Փհենչհանում փետրվարի 9-25-ը: