15 փետրվարի 2018 - 18:38 AMT
ՀՀ-ն Հնդկաստանում ՏՏ համաշխարհային համաժողովին՝ WCIT-2018-ին կմասնակցի

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին»՝ (WCIT): Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

WCIT-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2000-3000 առաջատար` մոտ 100 երկրից։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է WCIT 2019-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծելով, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ, իսկ կառավարությունը կներկայացնի տրանսպորտի նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: