Չինաստանի Կոմկուսն առաջարկել է վերացնել պետության ղեկավարի լիազորությունները 2 ժամկետով սահմանափակող նորմը: Եթե փոփոխությունն ընդունվի, ապա ՉԿԿ գործող նախագահ Սի Ձինպինը կկարողանա պաշտոնավարել նույնիսկ 2023-ից հետո, երբ սպառվի նրա երկրորդ պաշտոնավարման ժամկետը:
Այդ նորությունից հետո հայտնի դարձավ, որ չինական Weibo սոցցանցի օգտատերերը չեն կարողանում մի քանի տասնյակ հարցումների հետ կապված գրառումներ դիտել: Սահմանափակումների ցանկում է հայտնվել նաև N լատիներեն տառը: Ինչպես գրում է The Guardian-ը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Չինաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել «N ժամկետի պաշտոնավարում» արտահայտության տարածումը, որի միջոցով շատերը քննադատում են Կոմկուսի առաջարկը, գրում է Bird in Flight-ը:
Արգելվածների թվում են հայտնվել նաև «անձի պաշտամունք», «անմահ», «ցմահ», «Սի Ձեդուն» (Սի Ձինպինի և Կոմկուսի բազմամյա առաջնորդ Մաո Ձեդունի անունների համատեղումը) արտահայտությունները: