Ինդիանա Ուելսում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանի խաղում հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Զարինա Դիյասին, որը 53-րդ տեղն է զբաղեցնում WTA վարկանիշում, 7:5, 6:3 հաշվով:
Լեգենդար թենիսիստուհու համար սա առաջին պաշտոնական հանդիպումն է մենախաղում երեխայի ծնվելուց հետո, որի հայրը հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, գրում է Championat.com-ը:
Ուիլյամսի նախորդ հանդիպումը եղել է 2017-ի հունվարի 28-ին Ausralian Open-ի եզրափակչում, որտեղ նա հաղթել է իր քրոջը՝ Վինուս Ուիլյամսին (6:4, 6:4):
Երկրորդ շրջանում 36-ամյա թենիսիստուհու մրցակիցը կլինի նիդերլանդուհի Կիկի Բերթենսը, որը 29-րդ տեղում է WTA վարկանիշում: