10 մարտի 2018 - 16:35 AMT
Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ին

Grand Chess Tour շախմատային սերիայի կազմակերպիչները հայտնել են 2018 թվականի մրցաշարի մասնակիցների կազմը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի մրցաշարին: Այս մասին գրում է Championat-ը։

Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը։ Նրանց փոխարեն մասնակցության հրավեր է ստացել ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը. նա ընդունել է հրավերը։

Կազմակերպիչների հետ պայմանագրեր են կնքել նաև Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կաունան, Ալեքսանդր Գրիշուկը, Սերգեյ Կարյակինը, Շահրիար Մամեդյարովը, Հիկարունակամուրան, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վիշե-Լագրավը։

Grand Chess-ն այս տարի կանցկացվի Բելգիայի Լյովեն քաղաքում, Փարիզում (Ֆրանսիա), Սենտ Լուիսում (ԱՄՆ) և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։