Ադրբեջանցի քիքբոքսեր Ալիմ Նաբիևը, որը վերջերս դարձել է Glory գոտու պարտադիր հավակնորդ, իր ակնկալիքների մասին է խոսել գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտից առաջ:
Միջազգային Glory կազմակերպությունը, որը զբաղվում է քիքբոքսերների մենամարտերի կազմակերպմամբ, Չիկագոյում անցկացրել է հայազգի մարտիկ Հարութ Գրիգորյանի և հոլանդացի մարտիկ Մուրթել Գրոնարթի մենամարտը: Գրիգորյանը հաղթել է առաջին իսկ ռաունդում:Հարութ Գրիգորյանն աշխարհի չեմպիոն է դարձել կիսամիջին քաշում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1 րոպե 50 վայրկյանում:
«Գիտեմ, որը շատերն ընկալում են այդ մենամարտը որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, սակայն, ուզում եմ միանգամից ասել, որ «սպորտը քաղաքականությունից դուրս է»: Այո, մեր միջև պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում և միայն մեր միջև: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ հարցին և այլևս չանդրադառնալ այս թեմային»,-ասել է ադրբեջանցի մարզիկը, հայտնում է championat.com-ը:
Նա հավելել է, որ մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների տղաներ կան, բայց բոլորը լավ հարաբերություններ ունեն՝ ադրբեջանցիները հայերի, ռուսներն ուկրաինացիների, օսերը վրացիների հետ:
«Մեր թիմն առաջնորդվում է այն սկզբունքով, որ բոլորս սովորական մարզիկներ ենք և յուրաքանչյուրն իր դրոշն է ներկայացնում, իսկ քաղաքական գործիչներն առանց մեզ կպարզեն հարցերը»,-ասել է Նաբիևը: