HBO ալիքը հրապարակել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆիլմի թրեյլերը, որը նկարահանվել է ըստ Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի:
«451 աստիճան ըստ Ֆարենհայթին» պատմում է ապագայի մասին, որտեղ գրքերն արգելված են օրենքով և հրանետ հրշեջների ջոկատներն այրում են դրանք, գրում է Meduza-ն:
Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են Մայքլ Բ. Ջորդանը և Մայքլ Շենոնը: Ռեժիսորն է Ռամին Բահրանին («99 տուն»): Սերիալի պրեմիերան կկայանա 2018-ի գարնանը:
Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը լույս է տեսել 1953-ին: Սա վեպի երկրորդ էկրանավորումն է: 1966-ին էկրան է բարձրացել Ֆրանսուա Տրյուֆֆոյի համանուն ֆիլմը: