Երևանի Գինու օրերը (Yerevan Wine Days) հետաձգվում են: Այդ մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Փառատոնը պետք է կայանար մայիսի 4-5-ին:
«Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Yerevan Wine Days-ի կազմակերպիչները որոշել են հետաձգել միջոցառումը: Նոր ժամկետը կհրապարակվի առաջիկայում»,-ասել են «ԷվենթՏուրում»:
Yerevan Wine Days-ը կոչված է աջակցելու զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Միջոցառման պատվավոր հյուրերը պետք է լինեին հայտնի սոմելյեներ, հայտնի ֆուդ-բլոգերներ և միջազգային ԶԼՄ-ների լրագրողներ: Ենթադրվում է, որ Գինու օրերին Երևան կայցելեն զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
2017-ին միջոցառումը 2 օրում 25.000 այցելու է ունեցել: