Կառավարության մայիսի 17-ի նիստում անդրադարձ է կատարվել ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրեն հատկացված 5 մեքենայից 3-ից հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված 4 մեքենայից 2-ից էլ հրաժարվել է Ավինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է հասկանալ՝ ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է անհրաժեշտ:
«Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ՝ խնդրի լուծման համար, օրինակ, մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ: Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- ասել է նա:
Կրթության ևւ գիտության նախարարը նշել է, որ պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում: