Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը

Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո։

Այս մասին ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը», - գրել է նա։

Չուգասզյանը հացադուլի մեջ էր ապրիլի 24-ից Ծիծեռնակաբերդում ձերբակալվելուց ի վեր։ Ազատվելուց հետո նա չէր դադարեցրել հացադուլը՝ պահանջելով ազատ արձակել «Սասնա ծռերին»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---