27 հունիսի 2018 - 12:01 AMT
Փոքր Վեդու ղեկավարը չարաշահումներ է արել՝ պետությանը 5.6 մլն դրամի վնաս պատճառվելով

Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 5.6 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, հայտնում էոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նա, համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը մոտ 20 տարի աշխատանքի չի հաճախել:

Նրանք հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: