Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Հալեպ գավառի հրթիռակոծման մասին

Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Հալեպ գավառի հրթիռակոծման մասին

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն հուլիսի 15-ին հրթիռային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հալեպի մոտ գտնվող Նեյրաբ օդանավակայանի շրջանում: Իսրայելի բանակի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, գրում է Deutsche Welle-ն սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով:

Ինչպես հայտնում է գործակալությունը, հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չեն եղել, ռազմական դիրքին նյութական վնաս է հասցվել:

Հուլիսի 12-ին Իսրայելի օդուժը մի քանի ավիահարված է հասցրել Դամասկոսի մատույցներին՝ դա արձագանք էր Սիրիայից ներթափանցած անօդաչու սարքին: Սակայն մինչ օրս իսրայելյան բանակը չի մասնակցել երկրի հյուսիսում ծավալվող գործողություններին: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ իրենք միջամտում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին միայն այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիք է լինում երկրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---