23 հուլիսի 2018 - 12:08 AMT
Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինաբար նրանց տրված «գոլդ» համարանիշերը

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը հավաքելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ: Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ գործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,-նշել է Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ, օետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը նշել էր, որ ստուգումներ կսկսվեն Պաշտպանության նախարարությունում: