Ավելի քան 400 մարդ է տուժել Բուխարեստում բողոքի ցույցից հետո, երբ ցուցարարների մի մասը սկսել է հրկիզել աղբամաններն, իսկ ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է կիրառել:
440 տուժածից 24-ը ոստիկան է, վնասվածք ստացածներից 65-ը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին Agerpres գործակալության վրա հղումով:
Երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը դատապարտել է ոստիկանության դաժան գործողությունները և պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ ղեկավարից:
Օգոստոսի 10-ին Բուխարեստում մոտ 60, 000 ցուցարար էր հավաքվել բողոքի ակցիայի՝ հիմնականում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք ապրում և աշխատում են այլ երկրներում: Բացի այդ Բուխարեստ էին եկել ցուցարարներ տարբեր շրջաններից: Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, ստեղծել տեխնոկրատների կառավարություն, ինչպես նաև անկախ արդարադատություն և միապալատ խորհրդարան, ուր կմտնեն 300 սենատորներ, որոնցից 100-ը պետք է լինեն սփյուռքի ներկայացուցիչներ:
Ցուցարարները փակել էին Հաղթանակի հրապարակին հարող փողոցները: Ինչպես հայտարարել են իշխանությունները, երբ ցուցարարները սկսել են ջրով լի շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս ստիպված են եղել արցունքաբեոր գազ կիրառել: