Կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկվելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հինգ տարի ժամկետով անհատույց գույք տրամադրելու որոշման նախագիծը:
Նշվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր: Նշված տարածքը և 17,5 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսի 13-ը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 20 մլն դրամ:
Որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը: