Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով![]() 8 սեպտեմբերի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։ Հանդիպման սկզբում երկու երկրի ղեկավարն ընդգծել են, որ հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի։ «ՀՀ-ՌԴ հարաբերությունները ներկայում զարգանում են բոլոր ուղղություններով, այդ զարգացումը վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև տնտեսությանը»,- ասել է Պուտինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ։ «Ի հեճուկս որոշակի վատատեսության, որն առկա է թե հայաստանյան, և թե ռուսաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարբերությունները զարգանում են դինամիկ կերպով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։ ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ՌԴ։ Photo: Mikhail Metsel / TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |