Փաշինյանը՝ ուժայիններին․ Ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորները, 2 ժամ ժամանակ ունեք11 սեպտեմբերի 2018 - 21:11 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը դավադրություն է ՀՀ նկատմամբ։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ։ «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրություններ կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության», - նշել է նա: Փաշինյանը շեշտել է, որ դեռ խմբագիր եղած ժամանակ ինքը հայտարարել էր՝ ոմանք ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ սեփական հատուկ ծառայություններ են ստեղծել։ «Այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների ու «ախռանայի» տեսքով, հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են։ Ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ Այս պահից հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին ու զինաթափել բոլորին», - հայտարարել է նա։ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ասել է, որ 2 ժամից սպասում է իրենց զեկույցը կատարված աշխատանքի մասին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մարտահրավե՞ր էիք նետում ժողովրդին, դե տեսեք մարտահրավերը», - շեշտել է վարչապետը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |