Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից վիրավորածներից ոչ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ![]() 7 նոյեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում, Գորիսում տեղի ունեցած ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բուժկենտրոն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող«Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-ասվում է գրառման մեջ: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր նրանց անունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |