«Սասնա ծռերը» ՔՈ-ի հետ միասին նոր սահմանադրություն կպահանջեն![]() 3 դեկտեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկությանը։ Ըստ առաջարկության, ԱԺ-ում հայտնվելու պարագայում կուսակցությունը պարտավորվում է հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնել: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու դեպքում նախաձեռնելու և սատարելու են նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց», - ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |