10 դեկտեմբերի 2018 - 12:13 AMT
Որքան ձայն է հավաքել ՀՀԿ-ի «հարձակվողների քառյակը»

ԱԺ արտահերթ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տանսյակում ընդգրկված պատգամավորի չորս թեկնածու Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Մենուա Հարությունյանը միասին հավաքել են 4577 ձայն:

Լոռիից առաջադրված Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը հավաքել են համապատասխանաբար՝ 165 և 1663 ձայն: Հովհաննիսյանն ավելի վաղ կոչ էր արել այս ընտրատարածքի ընտրողներին քվեարկել ոչ թե իր, այլ Շարմազանովի օգտին:

Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ, Նուբարաշեն ընտրատարածքից առաջադրված Արմեն Աշոտյանը հավաքել է 2396 ձայն: Սյունիքի մարզից առաջադրված Մենուա Հարությունյանը հավաքել է 353 ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 4.70%-ը. գործող Ընտրական օրենսգրքով` խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է ձայների 5%: