Իրանի ԱԳՆ. Ողջունում ենք ՀՀ-ում բարեհաջող անցած արտահերթ ընտրությունները![]() 12 դեկտեմբերի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստան միջև երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան: Նա նաև ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |