Մետրոյի զարգացման և նոր կայարանի նախագիծ է մշակվում![]() 12 հունվարի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետրանը մշակում է Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ, հայտնում է «Հայկական Ժամանակը»: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության և վերակառուցման հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար կպահանջվի $75 մլն: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաև քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ: Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |