Մադրիդի շրջանային դատարանը դատապարտել է Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարկեր չվճարելու համար՝ նա 23 ամսվա պայամանական կալանքի է դատապարտվել և ավելի քան 19 մլն եվրո տուգանքի:
Պորտուգալացուն մեղադրում են ֆիզիկական անձանց համար սահմանված եկամտահարկից խուսափելու համար 2011-14թթ.. գումարը գնահատվում է 5,7 մլն եվրո: Այդ ընթացքում Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արդարադատության հետ գործարքի շրջանակում Ռոնալդուն 18,8 մլն եվրո կվճարի և 375,000 եվրո լրացուցիչ տուգանք:
Որպես կանոն, մինչև 2 տարվա ազատզրկման դատավճիռներն Իսպանիայում պայմանական են կրում, եթե նախկինում անձը չի ենթարկվել քրեական պատասխանատվության: