Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն խոսել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ, հայտնում է Բելտա գործակալությունը:
Առաջիկայում Հայաստան կգործուղվի «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի պատվիրակությունը: Ըստ Անդրեյչենկոյի, բելառուսական կողմը հուսով է, որ համատեղ արտադրության մասին որոշում կկայացվի:
Խոսնակը նշել է, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է և պետք է դուրս գալ կոոպերացիայի նոր մակարդակի: Նա հույս է հայտնել նաև, որ կրագացվի Մինսկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու որոշման ընդունումը, որն այժմ հայկական կողմն է քննարկում:
Արմեն Ղևոնդյանն իր հերթին ասել է, որ պատրաստ է նպաստել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրի զարգացմանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի։
Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի: