2 փետրվարի 2019 - 10:26 AMT
Վաճառվող «Հայոց լեզվի» հարցարանները ԿԳՆ-ն չի երաշխավորել

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի (հարցարանների) տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է»,-ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընթացիկ տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am»,-նշված է ԿԳՆ հայտարարության մեջ։