7 փետրվարի 2019 - 12:15 AMT
Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը, որով ևս 2 ամսով երկարաձգվել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի կալանքը:

Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: