7 փետրվարի 2019 - 17:59 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու. Փաշինյանը չի արձագանքում հանդիպելու առաջարկիս

Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին, հայտնում է բելառուսական «Նաշա Նիվա» կայքը:

«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,- ասել է Զասը:

Նա հավելել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման գործընթացը տեղից չի շարժվում:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրները կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի չեն եկել: