ՀՀ-ն զենք է արտահանել Բուլղարիա![]() 26 փետրվարի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ից Բուլղարիա 2017-2018 թվականներին արտահանվել է մոտ $155 հազար մաքսային արժեքով զենք։ Ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի, արտահանված զենքը 9301 ապրանքախմբին է պատկանել։ Նշված ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ ավտոմատները, գնդացիրները, դիպուկահար հրացանները, մի շարք այլ զինատեսակներ, նաև՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են հրետանին, հակատանկային միջոցները և այլն։ Զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ ապրանքախմբերով: 2017 թվականին ՀՀ-ից Բուլղարիա արտահանվել է 65 հատ, 2018-ին՝ 240 հատ նմուշ, համապատասխանաբար $32.5 հազար և $122 հազար մաքսային արժեքով։ Դատելով քանակից ու գնից, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե խոշոր զինատեսակների, այլ կամ հրազենի, կամ թեթև նռնականետների մասին։ Վերջին տարիների խոշորագույն նմանատիպ գործարքն 2014-ին էր գրանցվել, երբ ՀՀ-ից Կոնգո մոտ $1.5 մլն զենք էր արտահանվել։ ՊՆ-ն այն ժամանակ հաստատել էր տեղեկությունը՝ չհայտնելով, սակայն, գործարքի մասին որևէ մանրամասներ։ Հատկանշական է, որ ՀՀ-ն 2017 թվականին Բուլղարիայից 1000-ից ավել գնդացիր է գնել, ինչի մասին Սոֆիան հայտնել էր ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |