ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրադարնում հայտարարել է, որ պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը:
Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»:
«Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները», - ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է:
«Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության գործակցությունն է: ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով», - ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:
Ընթերցեք նաև՝ «Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով»: